Թուրքիան վերջնաժամկետ է սահմանել՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը հաստատելու համար

Թուրքիայի խորհրդարանը կարող է հավանություն տալ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտին մինչև հուլիսի 21-ը, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով CNN Turk-ին։

 

Դրանից հետո օրինագիծը կներկայացվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննարկմանը։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու հայտը աշնանային նստաշրջանում կհաստատվի Թուրքիայի խորհրդարանի կողմից։

 

Հիշեցնենք` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ այսօրվա հանդիպմանը համաձայնել է խորհրդարանի վավերացմանը ներկայացնել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունը։ 

Քաղաքականություն

Պատահարներ