Վիգեն Խաչատրյանին ԱԺ-ում կփոխարինի Անուշ Քլոյանը. նա երդվեց

Մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը։ Աժ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ-ի պատգամավոր ընտրված և մահվան պատճառով լիազորությունները վաղաժամկետ դադարած Վիգեն Խաչատրյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրմադրելու մասին արձանագրությունը։ 

 

Ըստ արձանագրության՝ մանդատը ստանձնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն՝ Անուշ Քլոյանը։ Նոր պատգամավորը ԱԺ ամբիոնից երդվեց։ 

Քաղաքականություն

Պատահարներ