Զելենսկին գնահատել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ երկիրը հրավիրել ՆԱՏՕ։ Այս մասին հաղորդվում է սոցցանցում պետության ղեկավարի էջում։

 

Ինչպես հավելել է Ուկրաինայի նախագահը, «աննախադեպ և անհեթեթ է, երբ ժամանակացույց չի սահմանվում ոչ միայն ՆԱՏՕ-ին անդամակցելու, այլ պարզապես հրավերի համար։

 

Բացի այդ, Զելենսկին ուշադրություն է հրավիրել Ուկրաինային դաշինք հրավիրելու «պայմանների» մասին ձևակերպումների տեսքի վրա։

 

«Կարծես թե պատրաստակամություն չկա Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ, կամ դարձնել դաշինքի անդամ», - հայտարարել է քաղաքական գործիչը։

 

Նախագահի խոսքով՝ նման անորոշությունը թուլության նշան է։

Քաղաքականություն

Պատահարներ