Զելենսկին հայտնել է, թե երբ Ուկրաինան կլինի ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դաշինքի գագաթնաժողովին նվիրված երեկոյան տեսաուղերձում հայտարարել է, որ Ուկրաինան պատերազմի ավարտից հետո կդառնա ՆԱՏՕ-ի անդամ:

 

«Բոլորն ամեն ինչ հասկանում են՝ յուրաքանչյուր ղեկավար, յուրաքանչյուր պետություն:

Եթե նույնիսկ տարբեր դիրքորոշումներ հնչեն, ապա ակնհայտ է, որ Ուկրաինան արժանի է լինել դաշինքում: Ոչ հիմա, քանի պատերազմ է, բայց մեզ պետք է հստակ ազդանշան: Եվ ազդանշանը անհրաժեշտ է հենց հիմա»,- ասել է Զելենսկին։

Քաղաքականություն

Պատահարներ