Պեսկովը արդարացի չի համարել ռուս և բելառուս մարզիկներին օլիմպիական խաղերին չհրավիրելը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշումը՝ Ռուսաստանին և Բելառուսին չհրավիրել 2024թ․ օլիմպիական խաղերին:

 

«Մենք ՄՕԿ-ի որոշումը արդարացի չենք համարում։ Կարծում ենք, որ մեր մարզիկները պետք է իրավունք ունենան հանդես գալ միջազգային մրցումներում, և որպեսզի պաշտպանենք նրանց իրավունքները, մենք կշարունակենք աշխատել բոլորի, այդ թվում՝ ՄՕԿ -ի հետ», - ասել է Պեսկովը։

 

Ավելի վաղ ՄՕԿ-ը հայտնել էր այն չափանիշները, որոնց պահպանման դեպքում ռուս և բելառուս մարզիկները կարող են վերադառնալ միջազգային մրցումների։

Քաղաքականություն

Պատահարներ