Չհայտարարված այցով Ուկրաինա է ժամանել Հարավային Կորեայի նախագահը

Հարավային Կորեայի նախագահը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա: Անսպասելի ուղեւորությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Յունը մասնակցել է ՆԱՏՕ վիլնյուսյան գագաթաժողովին և այս շաբաթ այցելել Լեհաստան, որտեղ համերաշխություն է հայտնել Ուկրաինային եւ ուսումնասիրել ռուսական զորքերի դեմ նրա պայքարին աջակցելու հնարավորությունները։

 

Ըստ Yonhap-ի՝ Յուն Սեոկ Յոլը ժամանել է կնոջ հետ։ Նա այցելել է Բուչա և Իրպեն, այսօր բանակցություններ են նախատեսված Վլադիմիր Զելենսկու հետ։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ