Մոսկվան խստորեն կոչ է անում Բաքվին՝ անհապաղ բացել Լաչինի միջանցքը

Մտահոգիչ է, որ այսօր իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով։ Տարածքում հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ․

 

«Տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայից ու գազից։ Սա կարող է ամենադրամատիկ հետևանքները բերել Ղարաբաղի հայության՝ շրջանի հասարակ բնակիչների համար։

Մենք խստորեն կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը շտապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքը անհապաղ ապաշրջափակելու, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու երկու ուղղություններով, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարումը վերականգնելու ուղղությամբ»։

Քաղաքականություն

Պատահարներ