«Ինտեր Մայամին» պաշտոնապես հայտարարեց Մեսսիի տեղափոխության մասին

Ամերիկյան «Ինտեր Մայամին» ներկայացրեց թիմի նորեկ, աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին։

 

ՄԼՍ-ը ներկայացնող թիմում Մեսին հանդես կգա 10 համարի խաղաշապիկով։

 

Անցած ամիս ավարտվել էր Մեսիի պայմանագիրը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ, եւ նա անվճար է միացել «Ինտեր Մայամիին»։

 

Transfermarkt-ը Մեսիի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։

Քաղաքականություն

Պատահարներ