Ես չեմ վերադառնա եվրոպական ֆուտբոլ, դուռը վերջնականապես փակ է. Ռոնալդու

Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ֆուտբոլային ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ չի վերադառնա եվրոպական ֆուտբոլ։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Ես չեմ վերադառնա եվրոպական ֆուտբոլ, դուռը վերջնականապես փակ է: Ես 38 տարեկան եմ, բացի այդ, եվրոպական ֆուտբոլի մակարդակը շատ է իջել։ Միակ արժանի լիգան Անգլիայում է, այն զգալի առաջ է մյուսներից»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ում:

Ֆուտբոլիստի խոսքով՝ Սաուդյան Արաբիայում խաղալու որոշումը «100%-ով» պայմանավորված է եղել առաջատար խաղացողներին առաջնություն բերելու ցանկությամբ։ Նա օրինակ է բերել «Յուվենտուս», տեղափոխումը. Ռոնալդուի կարծիքով՝ Իտալիայի առաջնությունը «մեռած էր», իսկ նրա գալուց հետո «կրկին վերակենդանացավ»։

Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն է, «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիր, Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող։ Նա խաղացել է պորտուգալական «Սպորտինգ»-ում, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, իսպանական «Ռեալ»-ում, իտալական «Յուվենտուս»-ում։

Քաղաքականություն