ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Տարօրինակ ավտովթար՝ Փենսիլվանիայում․ մեեքենան մխրճվել է տան երկրորդ հարկի մեջ

Տարօրինակ ավտովթար է տեղի ունեցել ԱՄՆ նահանգներից մեկում՝ Փենսիլվանիայում։ Տղամարդն իր մեքենայով մխրճվել է Փենսիլվանիայում գտնվող տներից մեկի երկրորդ հարկ։ Այս մասին գրում է BBC-ն։ Այս դեպքն, ըստ պաշտոնյաների, «դիտավորյալ արարք է», սակայն՝ կոնկրետ ինչպես է մեքենան հայտնվել երկրորդ հարկում՝ չի նշվում:

 

«Նկարներն արդեն խոսում են կատարված դեպքի մասին»,- BBC-ին է ասել հրշեջ ծառայության աշխատակիցներից մեկը։ 

 

Հաղորդվում է, որ վթարի պահին տան ներսում գտնվել են մեկից երեք հոգի, սակայն բարեբախտաբար տուժածներ չկան։

 

Վարորդը վթարից հետո վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նշվում է, որ մեքենան հավանաբար բախվել է տան մոտակայքում գտնվող անձրևատարի մեջ, ապա «թռել» օդ, հետո էլ «վայրէջք կատարել» տան երկրորդ հարկում։

 

Պաշտոնյաները հավելել են, որ վթարի համար վարորդին մեղադրանք է առաջադրվելու։

 

BBC-ին ոստիկանությունից հայտնել են, որ մեքենան երկրորդ հարկից հանելու համար պահանջվել է մոտ երեք ժամ:

 

Քաղաքականություն

Պատահարներ