ՆԱՍԱ-ի ղեկավարը Ռուսաստանին նոր տիեզերական մրցավազքի մասնակից չի համարում

ԱՄՆ-ը Ռուսաստանին չի համարում տիեզերական նոր մրցավազքի մասնակից, դրան մասնակցում են միայն Վաշինգտոնն ու Պեկինը, ըստ Ria.ru-ի` ասել է NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը։ Խոսելով Չինաստանի հետ մրցակցության մասին՝ ՆԱՍԱ-ի ղեկավարն ասել է, որ չէր ցանկանա, որ Չինաստանն առաջինը հասներ Լուսին։ 

 

Նելսոնը նաև հաջողություն է մաղթել ռուսական «Լունա-25» կայանի առաքելությանը, որը նախատեսվում է գործարկել առաջիկա օրերին։

 

«Չեմ կարծում, որ հիմա շատերը կասեն, որ Ռուսաստանն ի վիճակի է տիեզերագնացներին ուղարկել Լուսնի վրա այն պայմաններով, որոնց մասին մենք և Չինաստանը խոսում ենք, ուստի կարծում եմ, որ տիեզերական մրցավազքը մեր և Չինաստանի միջև է», - ասել է նա: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ