Ներկայանում է որպես Ստեփանակերտում բնակվող կին ու գումարներ պահանջում. Արցախի ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն իրազեկում է, որ ինստագրամյան «Հանդիպում Ստեփանակերտում» օգտահաշիվը, որի օգտատերը ներկայանում է որպես կին և, թե իբր բնակվում է Ստեփանակերտում, կապ է հաստատում Արցախի բնակիչների հետ, շփման միջոցով վստահություն ձեռք բերում, ներգործում  հոգեկան աշխարհի վրա, ապա շանտաժի ենթարկելով՝ գումարներ պահանջում: Չվճարելու դեպքում նույն օգտահաշվում ավելացնում է նաև Արցախի բնակիչների լուսանկարները: Այս մասին զգուշացնող հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը:

 

«Սա ևս կիբեռհանցագործության կամ համակարգչային հանցավորության տեսակ է, որը պահանջում է զգուշավորություն: Ուստի, նմանատիպ և այլ վտանգներից զերծ մնալու համար վարչությունը հորդորում է ցուցաբերել զգոնություն:

 

Կարևոր է օնլայն տիրույթում հասանելիություն չտալ անձնական տվյալներին, լուսանկարներին: Նման իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես դիմեք ոստիկանություն։

 

ՏԿՀԴՊ վարչության հետադարձ կապը`

(047) 94-21-16»,- ասվում է հայտարարությունում:

Քաղաքականություն

Պատահարներ