ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոռնիձորում ենք, ոստիկանները չեն թողում առաջանանք. ակցիայի մասնակից

Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելուց հետո ազատամարտիկները հայտարարել էին, որ պատրաստվում են իրենց իսկ միջոցներով, հենց անմիջապես Հանրապետության հրապարկից մեկնել Կոռնիձոր։

 

Այսօր տեսակապի միջոցով ակցիայի մասնակիցներից մեկը հայտնել է, որ Կոռնիձորում են, ոստիկանները չեն թողում, որ առաջ գնան: 

 

«Հենց հիմա Կոռնիձորում ենք, մեր դիմացը ոստիկանները փակել են ու չեն թողնում ընդհանրապես անցնենք: Լավ գիտենք խի ենք եկել, խնդրում եմ, մեզ մարդիկ են պետք:  Մենք հենց հիմա ստեղ ենք, չգիտեմ ինչքան ենք մնալու»,-նշել է նա: 

 

Նրանց պնդմամբ` ոստիկանները չեն թողնում, որպեսզի նրանք անցնեն,  արցախցիներին սնունդ հասցնեն: 

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ