Որոշումը կայացրել ենք կնոջս ու երեխաներիս հետ միասին․ Մեսսին՝ Ինտեր Մայամի տեղափոխվելու մասին

Մայամիի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է ամերիկյան ակումբ տեղափոխվելու իր որոշման մասին։

 

«Ես թիմ եմ եկել մեծ ոգևորությամբ և լավ արդյունքների հասնելու ցանկությամբ: Այդպես եմ արել իմ ողջ կարիերայի ընթացքում: Եզրափակիչ դուրս գալն անակնկալ էր մեզ համար, բայց միաժամանակ պատրաստվում էինք նմանատիպ արդյունքի։

 

Մի քանի պատճառ ունեի տեղափոխվելու ԱՄՆ-ի լիգա։ Որոշումը կայացրել ենք կնոջս ու երեխաներիս հետ միասին։ Ես եկել եմ այստեղ, որպեսզի շարունակեմ վայելել ֆուտբոլը և շատ գոհ եմ իմ որոշումից։

 

«Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխությունը բարդ էր: «Ինտեր» գնալը բոլորովին այլ խնդիր է»,- ասել է Մեսսին։

Քաղաքականություն

Պատահարներ