«Բարսելոնան» չեղարկել է պահեստային թիմի խաղացողների նախաճաշերն ու լանչերը՝ ծախսերը կրճատելու համար

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը չեղարկել է պահեստայինների համար նախատեսված նախաճաշերն ու լանչերը: Ինչպես հաղորդում է Relevo-ն, «Բարսելոնան» որոշել է դադարեցնել երրորդ կողմի ծառայությունները, որոնք կերակուրներ էին պատրաստում պահեստային թիմի խաղացողների համար:

 

Նախկինում Ռաֆայել Մարկեսի գլխավորած «Բարսելոնա Ատլետիկի» ֆուտբոլիստները մարզումից հետո կարող էին նախաճաշին կամ ճաշին մնալ Լա Մասիայում։ Դա կամընտիր էր։

 

Սակայն ակումբում ստեղծված ծանր տնտեսական իրավիճակի պատճառով Բարսան որոշեց հրաժարվել այս պրակտիկայից: Ակումբը կարծում է, որ դրանք չարդարացված ծախսեր են եղել, քանի որ ոչ բոլոր խաղացողներն են մնացել ուտելու։

 

Նշվում է, որ Մարկեսն ինքը նախընտրել է, որ ֆուտբոլիստները առավոտյան մարզումից հետո գնան տուն՝ սնվելու, որպեսզի հաջորդ նիստից առաջ հանգստանան։

Քաղաքականություն

Պատահարներ