Անընդունելի է. Սերգեյ Սմբատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. փաստաբան

Վերաքննիչ քրեական դատարանի այսօր կայացված որոշմամբ մասնակի բեկանվել է Մաեստրո Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ընտրված խափանման միջոցը փոփոխվել է, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որն անընդունելի է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Սմբատյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:
 

«Կայացված որոշման դեմ ներկայացնելու ենք վճռաբեկ բողոք, Սերգեյ Սմբատյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոցի կիրառումն ապօրինի է և անհիմն։
 

Լուսինե Սահակյան
 

Երվանդ Վարոսյան»,-ասվում է ֆեյբուքյան գրառման մեջ:
 

Հիշեցնենք` հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին եւ գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։

Քաղաքականություն

Պատահարներ