Հայտնի է` երբ կսկսի գործել Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը

Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը կսկսի գործել Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը։

 

Հայտնել է Շիրակի մարզպետի աշխատակազմը։

 

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից փորձնական գործարկվող ուղերթը կաշխատի ամեն օր, բացի չորեքշաբթի օրերը։

 

«Գյումրիից Վանաձոր ուղևորության տևողությունը կկազմի 1 ժամ 32 րոպե: Տոմսերը կվաճառվեն էլեկտրագնացքում՝ գանձապահ-ուղեկցորդների կողմից։ Գնացքը Գյումրու կառամատույցից կմեկնի ժամը 07:30-ին՝ Վանաձորի կայարան ժամանելով 09։00-ին, իսկ Վանաձորի կայարանից հակառակ ուղղությամբ` 17:15-ին և Գյումրի կհասնի ժամը 18:47-ին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ