Մինչև տարեվերջ Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 50.000 դասագիրք

«Ռուսաստանը կշարունակի Հայաստանին աջակցել հանրապետությունում ռուսաց լեզվի ուսուցման որակի բարելավման գործում», - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ 

 

«Ավելի քան 5000 հայ ուսանող է ներկայումս սովորում Ռուսաստանի ինստիտուտներում։ Այստեղ մենք կշարունակենք աջակցել Հայաստանում ռուսերենի ուսուցման որակի բարձրացմանը։ Ուրախ ենք նաև, որ Հայաստանից ռուսերենի ուսուցիչները պարբերաբար վերապատրաստվում են Ռուսաստանում։ Մինչև տարեվերջ կմատակարարենք նաև մոտ 50 հազար դասագիրք», - ասել է Միշուստինը։ 

 

Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Փաշինյանի հանդիպմանը մանրամասն քննարկվել են այս բոլոր հարցերը, այդ թվում՝ նոր դպրոցների կառուցման հարցը։

Քաղաքականություն

Պատահարներ