ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո թիրախավորված լրագրողները դիմել են ոստիկանություն և ՔԿ

Լրագրողներ Անի Գևորգյանն ու Հռիփսիմե Ջեբեջյանը այսօր ՀՀ գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե և ոստիկանություն հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար: Այս մասին նրանք հայտնել են ֆեյսբուքյան տեսաուղերձով:

 

Բացի այդ, նրանք նաև դատական հայցեր են ներկայացրել ֆեյսբուքյան այն օգտատերերի նկատմամբ, որոնց հնարավոր է եղել հայտնաբերել ու նույնականացնել:

 

Լրագրողները պահանջում են հրապարակային ներողություն և դրամական փոխհատուցում:

 

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո լրագրողները թիրախավորվել են, նրանց նկատմամբ հնչել են սպառնալիքները, հաշվեհարդարի կոչեր:

Քաղաքականություն

Պատահարներ