Երևան-Կապան այսօր կայանալիք չվերթը հետաձգվել է․ հայտնի է պատճառը

Երևան-Կապան այսօր նախատեսած չվերթը հետաձգվել է։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են «ՆՈՎԷՅՐ» ավիաընկերությունից։

 

Հետաձգված թռիչքի պատճառը Ջերմուկի եղանակային պայմաններն են. այս պահին այնտեղ մառախլապատ է։

 

«Ինքնաթիռը ցածր է թռչում, որի պատճառով չվերթը չի իրականացվել։ Տոմսեր գնած ուղևորների հետ կապ ենք հաստատել, համապատասխան գործողությունները կատարվում են, ցանկացած թռիչքի համար փոփոխում ենք տոմսերը կամ գումարը վերադարձնում»,- մանրամասնել են ավիաընկերությունից։

 

Այս պարագայում, ըստ ավիաընկերության աշխատակցի, եթե եղանակը թույլ տա, թռիչքը կկայանա երկուշաբթի օրը։

Քաղաքականություն