Պանամայի ջրանցքը կերկարաձգի տարանցման սահմանափակումները ևս 10 ամսով

Պանամայի ջրանցքը նախատեսում է ևս 10 ամսով պահպանել նավերի ամենօրյա տարանցման սահմանափակումները՝ երկարատև երաշտի ֆոնին, որը հանգեցրել է ջրի մակարդակի նվազմանը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ջրանցքի ղեկավարությանը: 

 

Այս տարվա սկզբին ջրանցքի ղեկավարությանը սկսեցին սահմանափակումներ կիրառել: 

 

Սահմանափակումները ստիպեցին նավերի սեփականատերերին թեթեւացնել բեռները կամ անցնել այլընտրանքային ուղիների։ Սահմանափակումների երկարաձգումը ջրանցքին հնարավորություն կտա խնայել ջուրը մինչև հաջորդ անձրևային սեզոնը, բայց կարող է ավելի մեծ խնդիր ստեղծել նավերի համար: 

 

Խցանումները լուծելու նպատակով, որոնք օգոստոսի սկզբին գերազանցեցին 160 նավը, ջրանցքի իշխանությունները վերջերս բացեցին օրական ևս երկու անցուղի չգրանցված նավերի համար:

Քաղաքականություն

Պատահարներ