Թրամփի որդին սկսել է հոր բանտային նկարով շապիկների և պաստառների վաճառքը

Դոնալդ Թրամփի որդին սկսել է վաճառել հոր բանտային լուսանկարով ապրանքներ, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

 

«Հստակ լինելու համար, իմ առցանց խանութում այս ապրանքի վաճառքից ստացված ողջ շահույթը կուղղվի բռնակալության և խելագարության դեմ պայքարի օրինական պաշտպանության հիմնադրամին, որը մենք տեսնում ենք մեր առջև: Ի տարբերություն շատերի, ես չեմ փորձի ապրուստ վաստակել սրանից, բայց ես կանեմ aմեն ինչ իմ ուժերի չափով՝ օգնելու համար»,- գրել է Դոնալդ Թրամփ-կրտսերը X սոցիալական ցանցում (նախկին Twitter): 

 

Կայքում ներկայացված տեսականին ներառում է շապիկներ, գավաթներ և նախկին նախագահի բանտային լուսանկարով պաստառներ։ Թրամփը կալանքի տակ է անցկացրել մոտ կես ժամ և ազատ է արձակվել նախապես պայմանավորված 200 հազար դոլար գրավի դիմաց։

 

Ավելի վաղ Թրամփը ժամանել էր Ջորջիա նահանգի բանտ, որտեղ նրա դեմ 4-րդ քրեական գործն է քննվում՝ նահանգում 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները «ռեկետային» մեթոդներով շահարկելու փորձի համար։ Նախկին նախագահը լուսանկարվել է ձերբակալության ժամանակ, իսկ նրա, այսպես կոչված, մագշոթը տարածել է Ֆուլթոնի շրջանի շերիֆի գրասենյակը։ 

 

 



 

Քաղաքականություն

Պատահարներ