Թրամփը Twitter-ում հրապարակում է արել` ներբեռնելով իր բանտային լուսանկարը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի ժամանել է Ջորջիայի Ֆուլթոն շրջանի ոստիկանություն՝ հանձնվելու իշխանություններին և ընտրություններին միջամտելու համար կալանավորելու պաշտոնական գործընթացն անցնելու։ ԱՄՆ նախկին առաջնորդի ժամանումը ոստիկանություն ուղիղ եթերով հեռարձակել է CNN-ը։

 

Թրամփի՝ 10 մեքենայից բաղկացած ավտոշարասյունը բանտ է ժամանել տեղական ժամանակով ժամը 19։34-ին (երևանյան ժամանակով՝ 05։34)՝ Ատլանտայի օդանավակայանում վայրէջք կատարելուց կես ժամ անց։ Հայտնի է, որ բանտում նրան պետք է խուզարկեին, լուսանկարին և վերցնեին մատնահետքերը։ Ավելի վաղ փաստաբանները կարողացել են դատախազի հետ համաձայնեցնել 200 հազար դոլար գրավի դիմաց նրան ազատ արձակելու պայմանները։

 

Ֆուլթոն շրջանի ոստիկանություն ժամանելուց հետո Թրամփը պաշտոնապես կալանավորվել է։ Նրա անձնական տվյալները՝ անունը, տարիքը, բնակության հասցեն, արտաքին նկարագրությունն ու մեղադրական հոդվածները հրապարակվել են Ֆուլթոն շրջանի բանտի պաշտոնական կայքում, նա դարձել է համար P01135809 բանտարկյալը։ Այնուամենայնիվ, Թրամփի ժամանումից որոշ ժամանակ անց CNN-ը հաղորդել է, որ նա լքել է բանտը՝ ՔԿՀ-ում մնալով մոտ 20 րոպե, ինչից հետո նրա ավտոշարասյունը կրկին ուղևորվել է Ատլանտայի օդանավակայան։

 

Հավելենք նաև, որ տևական դադարից հետո Թրամփի առաջին գրառումը եղել է կապույտ կոստյումով բանտային լուսանկարը, որն արվել է Ջորջիա նահանգի Ֆուլթոն շրջանի բանտի աշխատակիցների կողմից:

 

Այդ լուսանկարը պատմական է դարձել, քանի որ նախկինում ԱՄՆ որևէ նախագահ` նախկին կամ ներկա, բանտային լուսանկար չի ունեցել:

 

Դոնալդ Թրամփի հրապարակումից մեկ ժամ անց հավաքել է 16 միլիոն դիտում։

 

Հրապարակումից հետո առաջին ժամում Թրամփի գրառումը ստացել է ավելի քան 80 հազար մեկնաբանություն, ավելի քան 143 հազար վերահրապարակում և ավելի քան 335 հազար հավանում։

Քաղաքականություն

Պատահարներ