Շվեդիայում մզկիթի խորհրդի անդամները այրված Ղուրանով ծանրոցներ են ստացել

Շվեդիայի Ուփսալա քաղաքի մզկիթի խորհրդի անդամներն անհայտ անձանցից ծանրոցներ են ստացել Ղուրանի այրված օրինակներով։ 

Ինչպես գրում է Aftonbladet թերթը, մուսուլմանների սուրբ գրքի այրված օրինակներն ուղարկվել են մզկիթի ներկայացուցիչների տնային հասցեներով։ Միջադեպից հետո մզկիթի ներսում և շրջակայքում տեղադրվել են վեց տեսախցիկներ։ 

Հիշեցնենք, որ Ստոկհոլմի արվարձանում հարձակման է ենթարկվել Ղուրանի այրման ակցիաների կազմակերպիչներից Սալվան Մոմիկը։ Բռնցքամարտի ձեռնոցներով անհայտ տղամարդը մոտեցել է նրան և արաբերենով հրավիրել «մենամարտի»: Մոմիկը խնդրել է չմոտենալ, սակայն տղամարդը մի քանի հարված է հասցրել իրեն ու անհետացել։ 

Ինչպես հայտնել էինք՝ Շվեդիան դեռևս չի նախատեսում արգելել կրոնական գրքերի այրումը, ինչպես դա անում են Դանիայի իշխանությունները։ Ըստ երկրի վարչապետի՝ անել նույնը, ինչ հարևան երկրում, պահանջում է Սահմանադրության փոփոխություն, բայց, իր խոսքով, դա լավագույն ճանապարհը չէ Շվեդիայի համար:

Քաղաքականություն