ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սկանդալային համբույրից հետո Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է

Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը կարգապահական վարույթի ընթացքում հեռացվել է ազգային և միջազգային մակարդակով ցանկացած տեսակի ֆուտբոլային գործունեությունից: Նման միջոցառումների պատճառ է դարձել ֆեդերացիայի նախագահի համբույրը իսպանուհի ֆուտբոլիստ Ջենիֆեր Հերմոսոյի հետ: Կասեցման ժամկետը 90 օր է՝ սկսած օգոստոսի 26-ից, հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը։ 

Բացի այդ, կարգապահական կոմիտեն երկու հրաման է տվել Ջենի Հերմոսոյին պաշտպանելու համար և խնդրել է Ռուբիալեսին և ֆեդերացիայի ղեկավարությանը զերծ մնալ անձամբ ֆուտբոլիստի, նրա սիրելիների հետ կամ երրորդ անձանց միջոցով շփվելուց։ 

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարության մեջ նշել է, որ օգոստոսի 26-ի առավոտյան կազմակերպությունը ծանուցում է ստացել ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեից և որակազրկել Լուիս Ռուբիալեսին։ 

Ինքը՝ Ռուբիալիսը, ասել է, որ «օրինական հիմքերով պաշտպանվելու է համապատասխան մարմիններում, լիովին վստահում է ՖԻՖԱ-ի մարմիններին և հաստատում է, որ այդկերպ իրեն հնարավորություն է տրվում սկսել իր պաշտպանությունը, որ ճշմարտությունը հաղթի, և իր անմեղությունն ամբողջությամբ ապացուցվի»:

Լուիս Ռուբիալեսը համբուրել է կիսապաշտպան Ջենի Հերմոսոյի շուրթերը, երբ իսպանացի ֆուտբոլիստները հաղթանակ տարան օգոստոսի 20-ին կանանց աշխարհի գավաթի եզրափակիչում: Ռուբիալեսը նշում է, որ համբույրը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ, Հերմոսոն պնդում է հակառակը:

Քաղաքականություն

Պատահարներ