ՌԴ-ի և Բելառուսի մարզիկներին արգելվել է մասնակցել 2023 թվականի Ասիական խաղերին

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) թույլ չի տվել Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին մասնակցել 2023 թվականի Ասիական խաղերին, հայտնում է Indian Press-ը՝ հղում անելով Ասիայի օլիմպիական խորհրդին (OCA):

 

OCA-ում լրագրողներին հայտնել են, որ որոշումը կայացրել է ՄՕԿ-ը։ Կոմիտեն, իր հերթին, բացատրել է, որ Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների մասնակցությունն անհնար է «տեխնիկական պատճառներով»։ Թե կոնկրետ ինչ են դրանք՝ ՄՕԿ-ից չեն պարզաբանել։

 

2023 թվականի Ասիական խաղերը կանցկացվեն սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 8-ը Չինաստանի Հանչժոու քաղաքում։ Ավելի վաղ Inside the Game մարզական հրատարակությունը գրել էր, որ խաղերին կարող են մասնակցել Ռուսաստանի և Բելառուսի 500 մարզիկներ, բայց առանց ազգային խորհրդանիշների և իրենց արդյունքները ցույց տալով երկրների պաշտոնական մեդալների աղյուսակում։ Սա թույլ կտա մարզիկներին որակավորվել Փարիզ 2024 Օլիմպիական խաղերին:

Քաղաքականություն

Պատահարներ