18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարեկները հայհոյում են շիրակցիներին․ կադրեր տեսագրված պարեկի մոտ առկա տեսախցիկից

Ֆեյսբուքյան օգտատեր Կարապետ Պողոսյանը իր էջում հրապարակել է տեսանյութ, որը արված է պարեկի մոտ առկա վիդեոռեգիստրից։

Օգտատերը նշում է, որ վիդեոն տրամադրվել է օրինական ճանապարհով՝ օպերատիվ շտաբից։
 

« Տեսանյութում պարեկները կանգնեցնում են քաղաքացուն ծխելու համար, ապա տուգանում ամրագոտու համար։

Նյութում առկա է ոստիկանության կամայականությունները, լկտիությունը անպատժելիությունը

Պարեկները հայհոյում են շիրակցիներին, սպառնում բոլոր տաքսի վարողներին»- գրում է Պողոսյանը։
 

Ուշադրություն՝ տեսանյութում հնչում են հայհոյանքներ։
 

Auroranews-ը տվյալ տեսանյութի հետ կապված մանրամասն տեղեկատվություն ճշտելու նպատակով՝ կապ է հաստատել Ներքին գործերի նախարարության լրատվական բաժին, որտեղից մեզ հայտնեցին՝

«ՆԳՆ ՆԱՎ-ում տվյալ տեսանյութի հետ կապված ծառայողական քննություն է կատարվում»։
 

Քաղաքականություն

Պատահարներ