Ալեն Սիմոնյանն այցելել է ադրբեջանական սադրանքի հետևանքով ծանր վիրավորում ստացած զինծառայողներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ծանր հրազենային վիրավորում ստացած Նարեկ Կարենի Պողոսյանին, ում սրտի զարկը հրաշքով վերականգնվել էր, և Լյուդվիկ Սերժիկի Մասիհի-Յուսաֆին:

«Առողջություն մեր տղաներին, նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ալեն Սիմոնյանը:

 

Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր: Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր:

Քաղաքականություն

Պատահարներ