Երկար դադարից հետո համացանցում հայտնվել է գեներալ Սուրովիկին լուսանկարը

Հունիսի 24-ին Վագների ՊՄԿ ապստամբությունից հետո հանրության տեսադաշտից անհետացած բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը հայտնվել է հանրության առաջ։ Այս մասին լրագրող Քսենյա Սոբչակը գրել է իր «The Bloody Lady» Telegram ալիքում։

 

«Գեներալ Սերգեյ Սուրովիկինը ողջ, առողջ, տանը, ընտանիքի հետ, Մոսկվայում է»,- գրել է Սոբչակը։ Նա պնդում է, որ լուսանկարը այսօր է արված:

 

Այսօր ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրաժարվել է պատասխանել Սուրովիկինի նկատմամբ հնարավոր հետաքննության մասին հարցին։ Մի քանի լրատվամիջոցների աղբյուրների համաձայն՝ օգոստոսին բանակի գեներալը հեռացվել է ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից։ Այդ պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել օդատիեզերական ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վիկտոր Աֆզալովը։

 

Քաղաքականություն

Պատահարներ