Չինական Մեծ պատի մի հատվածը քանդելու համար 2 մարդ է ձերբակալվել

Չինաստանում մի տղամարդ և մի կին են ձերբակալվել՝ էքսկավատորով Չինական Մեծ պարսպի մի հատվածը քանդելու համար, հայտնում են տեղի լրատվամիջոցները: Հարցաքննության ժամանակ նրանք ասել են, որ աշխատել են Չինական Մեծ պարսպի մոտ գտնվող շինհրապարակում: Իսկ իրենց արարքը բացատրել են նրանով, որ ուզում էին կրճատել աշխատանքի գնալու ճանապարհը։ 

 

Չինական պատի ավերված հատվածը կառուցվել է Մին դինաստիայի օրոք (1368-1644): Ոստիկանության տվյալներով՝ բերման ենթարկվածներն անուղղելի վնաս են հասցրել կառույցին։ 

Քաղաքականություն

Պատահարներ