Հնդկաստանը որոշել է փոխել անվանումը. The Economic Times

Հնդկաստանի կառավարությունը մտադիր է փոխել երկրի պաշտոնական անվանումը և վերադարձնել նախկին անվանումը՝ «Բհարաթ»։ Այդ մասին գրում է  հնդկական The Economic Times պարբերականը։

 

Ըստ հրապարակման՝ համապատասխան բանաձեւը կարող է ներկայացվել խորհրդարանի արտահերթ նիստում, որը կանցկացվի սեպտեմբերի 18-ից 22-ը։


Հնդկաստանի կոնգրեսի ղեկավար Ջայրամ Ռամեշը հաստատել է, որ G20-ի ընթրիքի պաշտոնական հրավերները Հնդկաստանի նախագահի անունից ուղարկվել են «Բհարաթի նախագահ» ձևով՝ սովորական «Հնդկաստանի նախագահի» փոխարեն։

 

«Այս տեղեկությունն իսկապես ճշմարիտ է», - գրել է նա X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։


 

Քաղաքականություն

Պատահարներ