Իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին․ Սնուփ Դոգի գրառումը

Ինչպես հայտնի է, աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգը սեպտեմբերի 23-ին հատուկ շոուով հանդես կգա Երևանում՝ Հրազդան մարզադաշտում։

 

Ռեփեր Սնուփ Դոգը ինստագրամի իր էջում գրառում է արել, որում ասվում է. 

 

«Իմ սիրելի հայեր, մտքերով ձեզ հետ եմ ու իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին։ Խաղաղություն, սեր ու ուժ եմ մաղթում բոլորին։ Ես գալիս եմ, կհանդիպենք սեպտեմբերի 23-ին»։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ