Նոր Զելանդիայում հարյուրավոր բժիշկներ գործադուլ են սկսել. նրանք պահանջում են բարձրացնել աշխատավարձը

Նորզելանդացի հարյուրավոր բժիշկներ և ատամնաբույժներ երկու ժամ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձը։

 

Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, բուժաշխատողների գործադուլի պատճառով երկրի հիվանդանոցներում ստիպված են եղել չեղարկել ավելի քան 250 վիրահատություն և  միջամտություն։ Այս մասին գրում է TACC-ը: 

 

Արհմիության հայտարարության համաձայն՝ որոշումն ընդունվել է «Կառավարության հետ աշխատավարձերի բարձրացման շուրջ փակուղային բանակցությունների պատճառով»։ 

 

Ավելի վաղ կազմակերպությունից հայտնել էին, որ բժիշկները գործադուլ են անելու նաև սեպտեմբերի 13-ին և 21-ին` պահանջելով աշխատավարձի բարձրացում առնվազն 7-8%-ով և փոխհատուցել գնաճի պատճառով եկամտի փաստացի նվազումը 11%-ով։

 

Նոր Զելանդիայի Առողջապահության դեպարտամենտը հայտնել է, որ առաջարկել է արդարացիորեն բարձրացնել աշխատավարձը (6,5%-ից 10,5%-ի սահմաններում՝ կախված ստաժից և որակավորումից), որը միջին հաշվով կավելացնի փաստացի եկամուտը տարեկան մոտ 20,000 նորզելանդական դոլարով (11,80 դոլար) հազարով, և 4 հազար նորզելանդական դոլարի (2,4 հազար դոլար) չափով միանվագ բոնուսի վճարում։ 

 

Այնուամենայնիվ, ըստ Նոր Զելանդիայի զբաղված բժիշկների ասոցիացիայի նախագահ Ջուլիան Ուայասի, կառավարության առաջարկած բարձրացումը իրականում նշանակում է «աշխատավարձի արդյունավետ կրճատում»:

 

«Բայց մենք ցանկանում ենք, որ մեր աշխատավարձերը համապատասխանեն գնաճի տեմպերին»,- ընդգծել է նա։

 

Ակնկալվում է, որ Նոր Զելանդիայի կառավարության և միության միջև բանակցությունները կվերսկսվեն սեպտեմբերի 6-ին:

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ