ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դերասան Ալեքսեյ Պանինին կարող են Էստոնիայից արտաքսել ՌԴ. նրան սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում

Դերասան Ալեքսեյ Պանինին կարող են Էստոնիայից արտաքսել Ռուսաստան, որտեղ նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։ Այս մասին հայտնում է Shot հեռագրային ալիքը։

 

Արտիստին, գտնվելով հարբած վիճակում, բերման են ենթարկել Տալլինում։ Նա ուզում էր մտնել անծանոթների տուն՝ մտածելով, որ դա իր հյուրանոցն է։ Այս ամենը տեղի է ունեցել առավոտյան ժամը 03։00-ի սահմաններում։ Պանինը նաև ամաներ է կոտրել:

 

Արդյունքում Ալեքսեյին տեղափոխել են ոստիկանության բաժին, այնտեղից էլ՝ սթափեցնելու բաժին։ Ճանապարհին դերասանը փորձել է ծխախոտ վերցնել իրավապահներից։

 

Այժմ Պանինին սպառնում է արտաքսում Ռուսաստան։ Սակայն Էստոնիայի իշխանությունները կարող են միտումնավոր չընդունել այս որոշումը՝ ելնելով քաղաքական հայացքներից։

Քաղաքականություն

Պատահարներ