Եղանակը Հայաստանում․ ի՞նչ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ին, 7-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է մառախուղ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-10-ն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։
 

Երևանում սեպտեմբերի 9-ի ցերեկը, 6-8-ը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 9-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
 

Սեպտեմբերի 6-8-ն Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Քաղաքականություն

Պատահարներ