Հավանականությունը մեծ է, որ ՀՀ-ում կարգելվի Wildberries-ից էժան գնումներ կատարելը

 Արդեն «խաղատան կարգավիճակ» ստացած Wildberries-ը ինչպես աջակցում է հայաստանյան շուկայի բազմազանությանը, այնպես էլ վնասում է Հայաստանի տնտեսությանը։ 

Ինչ անհրաժեշտ է լինում, առանց տեղի շուկան ուսումնասիրելու, մարդիկ միանգամից ապրանքը որոնում են Wildberries օնլայն խանութում, գտնում համեմատաբար մատչելի տարբերակներ և գնում: Սրա պատճառն այն է, որ օգտատերերը գտել են ավելի հեշտ, հնարամիտ և էժան տարբերակ ապրանքները ռուսական շուկայից ավելի մատչելի տարբերակով պատվիրելու համար։ 

Հենց այս պատճառով էլ Wildberries-ը շատ արագ դարձավ Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից մեկը, իսկ մի օգտատիրոջ հաշվով վերջին 6 ամսվա ընթացքում կատարվել է 3 մլն գնում։ 

Ինչքան էլ Wildberries-ը ավելացնում է Հայաստանի պետական բյուջեի գումարները, այնքան էլ սառեցնում է հայկական ապրանքաշրջանառությունը, և տուժում են տնտեսվարողները։ Այդ պատճառով էլ երեկ կառավարության առաջ բողոքի ակցիա անցկացրած տնտեսվարողները պահանջել են Պետական եկամուտների կոմիտեից արգելել ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելու հնարավորությունը։ Ի պատասխան այս բողոքի՝ ՊԵԿ-ը դիմել է Wildberries-ին, որպեսզի վերահսկողություն սահմանեն և արգելափակեն «զարտուղի» տարբերակով գնումներ կատարելը։ 

Wildberries-ը, սակայն, պատասխան դեռ չի տվել։ Այսինքն՝ հավանականությունը, որ Հայաստանում կարգելվի ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելը, շատ մեծ է։  Այդ դեպքում էլ տուժում է դարձյալ ՀՀ բնակիչը՝ զրկվելով համեմատաբար էժան շուկայից գնումների հնարավորությունից։
 

Քաղաքականություն

Պատահարներ