Ինչո՞ւ է Մարությանը իր զավակներին դարձրել Չեխիայի քաղաքացիներ․ «Ժողովուրդ» օրաթերթ

Հայկ Մարությանն ունի 4 զավակ՝ 2 տղա և 2 աղջիկ։ Նրա զավակները Չեխիայի քաղաքացիներ են։

Օրեր առաջ Մարությանը ոչ միայն հաստատել է այս փաստը, այլև հայտարարել, որ եթե իր որդիները մեծանան և ցանկանան ծառայել հայկական բանակում, ապա կծառայեն։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Կայքը գրում է, որ հայրենասիրություն և մարդասիրություն քարոզող անձն իր երեխաների մեջ սերմանել է սեր այլ հայրենիքների նկատմամբ և նրանց դարձրել է Չեխիայի քաղաքացիներ, որպեսզի խուսափեն ծառայությունից։ Հազարավոր ծնողներ մնացին անզավակ 2020թ.-ից հետո, եւ որևէ մեկը նրանցից չէր հետաքրքրվել՝ ուզում են ծառայել հայկական բանակում, թե ոչ: Ծառայությունը մեր երկրում պարտադիր է, և  բոլորը հավասար են օրենքի առաջ: Հայկ Մարությանը թերևս հենց ծառայությունից խուսափելու համար է իր որդիներին Չեխիայի քաղաքացիներ դարձրել: 

 

Քաղաքականություն

Պատահարներ