Ինչո՞ւ Երևանի կենտրոնում տրոլեյբուսները չեն կարողացել տեղաշարժվել․ ուղևորները ստիպված իջել են

Այսօր առավոտյան արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի կենտրոնում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

 

Նշվում է, որ թիվ 1 և 9 երթուղիները սպասարկող տրոլեյբուսները էլեկտրաէներգիայի խափանման պատճառով չեն կարողանում տեղաշարժվել։ 

 

Ինչպես հայտնում է կայքը, տրոլեբուսներում եղել են մեծ թվով ուղևորներ, ովքեր ստիպված իջել են և իրենց ճանապարհը շարունակել են այլ տրանսպորտային միջոցով։

 

Քաղաքականություն

Պատահարներ