ԼՈՒՍԱՆԿԱՐ. Կեղծ «էկո-ակտիվիստը» ձևացնում է, թե «մարդասիրական օգնություն» է մատակարարում Արցախին

Ադրբեջանական կեղծավորության ու ահաբեկչության հերթական հստակ ապացույցը. այս անձը ամիսներ շարունակ Շուշիի մոտակայքում փակել էր Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ ներկայանալով որպես կեղծ «էկո-ակտիվիստ»։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել ԱՀ նախկին նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը

 

«Այժմ նա Ակնա-Ասկերան ճանապարհին ձևացնում է, թե իբր ադրբեջանական Կարմիր մահիկի միջոցով «մարդասիրական օգնություն» է մատակարարում Արցախի ժողովրդին։

 

Նա կարող է լինել կա՛մ ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ, ով ամենուր հայտնվում է կոնկրետ առաջադրանքներով, կա՛մ Կարմիր մահիկի աշխատակից՝ հայերի նկատմամբ ատելությամբ լցված։ Երկու սցենարներն էլ բացահայտում են Ադրբեջանի ղեկավարության կեղծավորությունն ու ահաբեկչությունը և Արցախի ժողովրդին սպառնացող խորը վտանգները։

 

Ինչպե՞ս կարող է հանցագործը դառնալ իր զոհերին մարդասիրական օգնություն տրամադրող»,- գրել է Բեգլարյանը:

 

Քաղաքականություն

Պատահարներ