Նոր մանրամասներ` Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած վթարից. վիրավորների մեջ հղի է եղել

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 19-ամյա Հովհաննես Սարգսյանը իր վարած Mercedes AMG GT մակնիշի 55HS555 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 47-ամյա Մարտիրոս Մադոյանին պատկանող Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 

Ինչպես նշվում է, որ վթարի հետևանքով Toyota-ի մեջ գտնվող 2 քաղաքացի, որոնցից մեկը հղի, տեղափոխվել են հիվանդանոց։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության․ եղել են սթափ։ Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ խոշոր ավտովթար` Չեխովի դպրոցի մոտ. հաղորդվում է տուժածների մասին: 

 




 

Քաղաքականություն

Պատահարներ