Փոխվել է Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթի ժամանակացույցը

Սեպտեմբերի 8-ից կփոխվի Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթի ժամանակացույցը: Այս մասին հայտարարություն է տարածել ԶՊՄԿ-ն։

 

«Հարգելի գործընկերներ, օգտատերեր

սեպտեմբերի 8-ից փոխվել է Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթի ժամանակացույցը․

Երևան՝ Զվարթնոց օդանավակայան 10:00

Կապան՝ Սյունիք օդանավակայան 12:00

Այլ պայմաններին ծանոթանալու և տոմսեր ձեռք բերելու համար կարող եք զանգահարել երթուղին սպասարկող «Նովէյր» ավիաընկերության գրասենյակ` 060 40 40 40 հեռախոսահամարով։

 

Հիշեցնենք, որ մեկ ուղղությամբ տոմսի արժեքը 20 հազար դրամ է։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ` երկուշաբթի և ուրբաթ։

 

Մաղթում ենք անվտանգ թռիչք և փափուկ վայրէջք»։

Քաղաքականություն

Պատահարներ