ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերևից մի երեխա ջուր ա լցրել, սարքել են մատի փաթաթան, մի կաթիլ իմ վրա ջուր չի եղել. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցում է քաղաքապետի թեկանածու Տիգրան Ավինյանի քարոզարշավին` նշելով, որ նա իր ընկերն է, գործընկերը: Լրագրողի այն հարցին, թե սոցցանցերում խոսակցություններ են տարածվում, թե Ալեն Սիմոնյանը գցում է Ավինյանի վարկանիշը, պաշտոնյան պատասխանեց. 

 

«Աբսուրդ է, ոնց կարող եմ Ավինյանի ռեյտինգը գցել, երբ որ ինքը մեր թեկնածուն է, կամ ինչով եմ գցում»,- ասել է Սիմոնյանը: 

 

Անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին, երբ քարոզարշավի ժամանակ քաղաքացին ջուր է լցրել իր վրա,  Սիմոնյանը կրկին նշել է, որ իր վրա ոչ ոք ջուր չի լցրել: 

 

«Վերևից ինչ-որ երեխա ջուր  է լցրել, սարքել են մատի փաթաթան: Ադրբեջանական լրատվամիջոցներն են անդրադարձել հայկական չակերտավոր լրատվամիջոցների փոխանցմամբ: Նման բան չի եղել, մի կաթիլ իմ վրա ջուր չի եղել»,- նշել է Սիմոնյանը: 

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ