Հայկական ԶՈՒ տեղաշարժի վերաբերյալ տարածվող տեսանյութը նկարել է բլոգեր Միկա Բադալյանի կինը

Համացանցում հայկական ԶՈՒ տեղաշարժի վերաբերյալ տարածվող տեսանյութը, որն ակտիվորեն շրջանառվում է նաև ադրբեջանական մեդիատիրույթում, տեսանկարահանել է բլոգեր Միկա Բադալյանի կինը։ Ըստ Auroranews-ին հասած տեղեկությունների՝ կինը ռուսաստանի քաղաքացի է։ Տարածվող տեսանյութում լսվում է, որ ավտոշարասյան վարորդներից մեկը նույնիսկ բղավում է՝ «մի նկարիր», սակայն անարդյունք։  

 

Նշենք, որ ցանկացած նման տեսանյութի տարածումը թշնամին օգտագործում է մեր դեմ և փորձում իր սադրանքներն արդարացնել։ 

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Սյունիքում 7 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ բլոգեր Միկա Բադալյանը և Sputnik Արմենիա ռադիոյի աշխատակից Աշոտ Գևորգյանը։

Քաղաքականություն

Պատահարներ