ՀՀ ԱԳՆ-ն՝ Հելեն Դադայանի աճյունի տեղափոխման խնդրի մասին

Հելեն Դադայանի աճյունի՝ ԼՂ տեղափոխման հարցը հումանիտար օրակարգի քաղաքականացման ցայտուն օրինակ է և խնդրի առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ը մշտական կապի մեջ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է Արտգործնախարարության խոսնակը:

 

«ՀՀ ԱԳՆ-ը միջազգային գործընկերների հետ շփումներում բարձրաձայնում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով առաջացած անմարդկային շրջափակման և խնդիրների մասին: Հելեն Դադյանի աճյունի՝ ԼՂ տեղափոխման հարցը հումանիտար օրակարգի քաղաքականացման ցայտուն օրինակ է և հերթական անգամ ի ցույց է դնում մարդու իրավունքների նկատմամբ բացահայտ արհամարհանքի Ադրբեջանի քաղաքականությունը: Խնդրի առնչությամբ ՀՀ ԱԳՆ մշտական կապի մեջ է ԿԽՄԿ հետ», - հայտնել է խոսնակը լրատվամիջոցին:

 

Հիշեցնենք՝ Գյումրի - Երևան ողբերգական վթարի հետևանքով զոհված Հելեն Դադայանի մարմինը Գորիսի դիահերձարանում է արդեն երեք շաբաթից ավելի: Ադրբեջանը թույլ չի տալիս, որ զոհված ուսանողուհու մարմինը Արցախ, Ճարտար, ծնողներին հասցնեն։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ