Մինչև պետպատվերի հարցը կլուծվի, երեխաները կարող են վճարովի հիմունքներից օգտվել․ Սևանի ԲԿ տնօրեն

Այսօր ֆեյսբուքյան օգտատեր Նունե Սահակյանը հարց էր բարձրացրել, թե արդյոք Սևանի վերականգնողական կենտրոնը փակվում է. «Սևանի ԲԿ տնօրենը մեզ պատասխանում է, որ առողջապահության նախարարությունը շատ քիչ է ֆինանսավորել ու այդ գումարը չի հերիքում պետպատվերից օգտվելու համար, փոխարենը կարող են երեխաները վճարովի հաճախել։ Ահա ամբողջ հարցը, ինչի պետպատվեր տրամադրել, եթե կա վճարովին, բայց չեն մտածում, որ ոչ բոլոր ծնողներև չէ, որ ի վիճակի են այդ գումարները վճարել, էլ չեմ ասում թե, որքան շատ է նման երեխաների կողմնակի ծախսերը»:

 

Սևանի ԲԿ տնօրեն Արամ Նիկողոսյանն Aysor.am-ի հետ զրույցում ասել է, որ վերականգնողական կենտրոնը չի փակվում. «Ես ասել եմ, որ պետպատվերն է վերջացել և վճարովի հիմունքով կարող է աշխատել, մինչև պետպատվերի հարցը լուծվի»:

 

Լրատվամիջոցի հարցին՝ այն ծնողների երեխաները, ովքեր չեն կարող օգտվել վճարովի հիմունքներից, կարո՞ղ են սպասել, մինչև այդ պետպատվերի հարցը լուծվի, տնօրենը պատասխանել է. «Կարող են հերթագրվել, այնպես չէ, որ կյանքին վտանգ է սպառնում, իրենք բոլորն էլ գալիս են լոգոպեդի, հոգեբանի մոտ: Դրա համար կարող են հերթագրվել: Բոլորն էլ տեղյակ են՝ մարզպետը, նախարարը»:

 

Տնօրենի խոսքով՝ նախկինում  վերականգնողական կենտրոնին ֆինանսավորում էր «Գիմիշյան» հիմնադրամը», սակայն հիմա չի ֆինանսավորում և պետպտվերի մասն այդքանով պակասել է։

 

Առաողջապահության նախարարությունից լրատվամիջոցի հետ զրույցում ասել են, որ քիչ ավելի ուշ կմեկնաբանեն ստեղծված իրավիճակը:

Քաղաքականություն

Պատահարներ