Փոքրիկ Մխիթարի օրորոցից հայտնաբերվեց հանցավոր ճանապարհով ձեռք բերված Արցախի դրոշ․ փաստաբանը հեգնում է

44-օրյայում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի տան խուզարկությունն ավարտվել է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

 

«Տան խուզարկությունն ավարտվեց: Փոքրիկ Մխիթարի օրորոցից հայտնաբերվեց հանցավոր ճանապարհով ձեռք բերված Արցախի դրոշ, Արարատ լեռան պատկերով ՀՀ զինանշան, հայ առաքելական խաչ և Հայաքվեի հավաստագիր: Չի բացառվում, որ  քննարկվի մեղադրանք ներկայացնելու հարցը»,-գրել է փաստաբանը:

 

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանն այսօր ձերբակալվել է։ ՔԿ մամուլի խոսնակը հաստատել էր տեղեկությունը, սակայն հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ չէին հայտնել՝ խոստանալով ավելի ուշ հաղորդագրություն տարածել։

 

Փաստաբանն ասել էր, որ Գալեյանին մեղադրանք են առաջադրել թմրամիջոց պահելու համար։  Նա նշեց, որ իր պաշտպանյալը ներկայացված մեղադրանքը չի ընդունում և համարում է քաղաքական հետապնդում։ 

 

Հայտնել էինք նաև որ խուզարկվում է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի ծնողների տունը։

 

Քաղաքականություն

Պատահարներ