ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 19 և 24 տարեկան բնակիչները պատվիրած սննդի դիմաց վճարել են կեղծ 20 հազար դրամանոցներով

Ոստիկանությունը խարդախության դեպք է բացահայտել. պատվիրված սննդի դիմաց վճարել են 20 հազարանոց հուշանվերներով։ Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունից:

 

Օգոստոսի 23-ին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Ավան վարչական  շրջանի Բրյուսովի փողոցի շենքերից մեկի դիմաց հանդիպել է հավելվածի միջոցով սնունդ պատվիրած անհայտ անձի հետ։ Պատվերի արժեքը կազմել է 23 հազար դրամ, պատվիրատուն վճարել է երկու 20 հազար դրամով հուշանվեր, ստացել մանրադրամը։ Նույն օրը նման  մեկ այլ ահազանգ է  ստացվել։ Հանցագործության մեխանիզմը նույն էր։

 

Պարզվել է, որ խարդախությունը կատարել են Ավան վարչական շրջանի երկու բնակիչներ՝ 19 և 24 տարեկան։ 

 

Հիշեցնենք` Auroranews-ը ֆիքսել է, որ TikTok հարթակում  գովազդվող տելեգրամյան էջերից մեկը կեղծ թղթադրաներ է վաճառում։ Էջն ուսումնասիրելու արդյունքում պարզեցինք, որ հիմնականում 20․000 դրամանոց թղթադրամների կեղծված տարբերակների մասին է խոսքը։ 

Քաղաքականություն

Պատահարներ