ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետական կառույցների հարյուրավոր աշխատակիցներ՝ Ավինյանի քարոզարշավին․ վարչական ռեսուրսի չարաշահում

Քաղաքացի Արթուր Չախոյանը, ով հայտնի է Երևանի քաղաքապետարանի շինարարական ծրագրերում հանրային վերահսկողություն իրականացնելով, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավում վարչական ռեսուրսի չարաշահման դեպք է բացահայտել։ 
 

Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը հանրահավաք է անցկացրել Նոր Նորք վարչական շրջանում։ Արթուր Չախոյանը շրջել է հանրահավաքի մասնակցիների շարքերում և զրուցել ներկաների հետ, որի արդյունքում պարզվել է, որ համայնքային ծառայողները կոլեկտիվներով ներկա են ՔՊ թեկնածուի հավաքին։

Իր ֆեյսբուքյան էջում Չախոյանը գրել է՝ 

 

« 743 - 778 հոգի վարչական ռեսուրսի չարաշահման դեպք հասցրեցի արձանագրել, բայց շատ ավելին էին, թվով մոտ 2500ը: Վերջում էլ ցուցագրմանս խոչընդոտեցին ՔՊ ներկայացուցիչները' որոնք հետևիցս քայլում ու մարդկանց ասում էին, որ չասեն, թե որտեղից են, և քանի հոգով են եկել։
 

Տիգրան Ավինյան, Քաղաքացիական պայմանագիր, Նիկոլ Փաշինյան, 

Հուսամ հիմա հասկանում եք, որ այսքան ժամանակ իմ նկարած տեսահոլովակները քաղաքական չէին ու որ քաղաքականությունը ինձ չի հետաքրքրել, փոխարենը հետաքրքրել է այն, որ Երևանի բարեկարգումը որակյալ անեն... 
Դուք էլ դնում. - թե բա էս տղեն քաղաքական պատվեր է անում և այլն, հիմա զգացիք, թե որ տեսահոլովակն է քաղաքական, իսկ որը ՈՉ?

 

Ջրաշխար -100 հոգի

Կանաչապատման ՀՈԱԿ - 30/40 հոգի

Գրադարան ️-25 հոգի

Մշակույթի կենտրոն -141 հոգի

Տորք Անգեղ սպորտ դպրոց- 25 հոգի
22 - 45/50

108 -35 հոգի

112 - 30 հոգի

133 -25 հոգի

106 -12 հոգի

116 -27 հոգի

117 -25 հոգի

102 -26 հոգի

104 -25 հոգի

163 -35/40 հոգի

135 -40/45 հոգի

114 -50/60 հոգի

111+105- 20հոգի»

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն

Պատահարներ