Արցախում նախագահ են ընտրում. մարդիկ ԱԺ-ի մոտ են հավաքվել

Արցախի Հանրապետությունում այսօր նոր նախագահ են ընտրում։

 

Միակ թեկնածուն Սամվել Շահրամանյանն է, նրան առաջադրել են Ազգային ժողովի «Ազատ հայրենիք - ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները։

 

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն և ՆԳՆ-ն զգուշացրել են` հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, ԱՀ Ազգային անվտանգությունն ու Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն են տարածել՝ հորդորելով զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների իրագործելուց: Նախազգուշացրել են, որ ցանկացած անօրինական գործողություն արժանանալու է իրավապահ մարմինների համարժեք արձագանքին:


 

Քաղաքականություն

Պատահարներ