Հավայան կղզիների բնակիչները ցանկանում են ԱՄՆ-ից անկախանալ. որն է պատճառը

Այս տարվա օգոստոսին Հավայան կղզիներին հսկայական վնաս հասցրած անտառային հրդեհները մեծացրել են կղզու բնակչության ցանկությունը՝ անկախանալու ԱՄՆ-ից։ Այս մասին հայտնել է բրիտանական The Guardian թերթը։ 

«Բնակիչների պայքարն ինքնիշխանության համար նոր հրատապություն ձեռք բերեց օգոստոսի անտառային հրդեհներից հետո, որոնք այրեցին Արևմտյան Մաուին»,- գրում է հոդվածի հեղինակ լրագրող Քլեր Վանգը։ 

Նրա խոսքով՝ տեղի բնակիչները հայտնվել են բնակարանային ծանր ճգնաժամի մեջ։ Նրանց տները ավերվել են հրդեհից, և նրանք ստիպված են եղել լքել իրենց տարածքները։ Մինչդեռ Հավայան կղզիներում բնակարանների արժեքը գերազանցում է մեկ միլիոն դոլարը։ 

Հավայան կղզիների ներկայիս բնակչությունը նախկին անկախ Հավայան թագավորության հպատակների ժառանգներն են: ԱՄՆ-ի անեքսիան վերջ դրեց անկախությանը, և այսօր, ըստ Վանգի, բնիկ Հավայան ժողովուրդը միակն է ԱՄՆ-ի տարածքում, որը չունի ինքնավարության իրավունք: 


 

Քաղաքականություն

Պատահարներ